HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները

Հունիսի 3-ին և 4-ին ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Սահակ Օհանյանը հանդիպումներ է անցկացրել ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների անձնակազմի հետ։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքն ու առաջիկա անելիքները։

Ռազմաբժշկական վարչության պետը հանդիպումներում կարևորել է հակակորոնավիրուսային պատվաստումների իրականացման գործընթացը, ընդգծել, որ պատվաստումն ապահովագրում է հիվանդության հետ կապված հնարավոր բարդություններից։ Քննարկվել են նաև պատվաստումների հետ կապված հնարավոր ռիսկերը, անձնակազմին հետաքրքրող այլ հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter