HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կյանքից հեռացել է բալետմայստեր Վիլեն Գալստյանը

80 տարեկանում կյանքից հեռացել է բալետի նշանավոր արտիստ, բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկացմամբ՝ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացա բալետի հայ մեծանուն արտիստ, պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան մասին:

Վիլեն Գալստյանի բալետային գործունեությունը մի ամբողջ ստեղծագործական դարաշրջան էր, որը հարստացրեց թե՛ հայրենական, թե՛ համաշխարհային բալետը: Նրա՝ հրաշալի մենակատարի և տաղանդավոր բեմադրիչի արվեստով ու վարպետությամբ հիացել են ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրի մեծահամբավ բեմերում:

Վիլեն Գալստյանի ստեղծած փայլուն բալետային կերպարները, որոնք կերտելու գաղտնիքները նա երկար տարիներ նաև փոխանցում էր իր սաներին, ընդմիշտ կմնան հայ պարարվեստի և բալետի պատմության մեջ։

Ցավակցում և մխիթարանքի խոսքերս եմ հղում մեծ արտիստի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին»,- ասված է նախագահի ցավակցական ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter