HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ՃՈ-ն 20 անչափահասի է հայտնաբերել ղեկին

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը հորդորել էր վարորդական իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտներին թույլ չտալ մեքենա վարել: Նաև զգուշացվել էր, որ նման դեպքերի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու: Նպատակը շրջանավարտների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար բացառելն էր։

Չնայած ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին ու զգուշացումներին, եղել են ծնողներ, որոնք թույլ են տվել, որ իրենց անչափահաս զավակները մեքենա վարեն։

Հունիսի 4-ի ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 տրանսպորտային միջոցից 20-ի ղեկին անչափահասներ էին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter