HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը պաստառները վնասելու մասին

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել դաշինքի պաստառները վնասելու մասին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

Տեղեկություններ ենք ստացել, որ հունիսի 4-ի գիշերը մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղակայված «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները: 

Հետաքրքիր զուգադիպությամբ Ծաղկահովիտ համայնքում տեղի ունեցածին նախորդել էր այս իշխանության մարզպետի այցը հենց այդ համայնք: Նշված դեպքերի վերաբերյալ արդեն իսկ իրավապահները տեղեկացվել են, չնայած այսպիսի դեպքերով մինչ օրս հարկադրանքի միջոցները պատշաճ չեն:

Հասարակական կարգին ցինիկաբար վերաբերող իշխանական սադրիչներին ուղղակի զգուշացնում եմ` հետո ձեր պատվերների հեղինակ մարզպետները ու հեղինակությունները` ձեզ օրենքից չեն պաշտպանելու ու ընդհատակ են անցնելու:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter