HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«OMNIC» ընկերությունը և «Հայփոստը» նախատեսում են Հայաստանի տարածքում փոստամատներ տեղադրել

«OMNIC» միջազգային ընկերությունը և «Հայփոստ»-ը համաձայնության են եկել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստամատների (լոքեր) տեղադրման մասին։ Այս մասին տեղեկացնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը։

Սանկտ Պետերբուրգի 2021 թ միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «OMNIC»  ՍՊԸ կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցը և Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը համապատասխան հուշագիր են ստորագրել։ Ռազմավարական գործընկերությամբ ենթադրվում է ստեղծել փոստամատների միջազգային բաց ցանց՝ էլեկտրոնային առևտրի ծանրոցները փոստային բաժանմունքներում, բնակելի շենքերի մուտքերում և հանրային օգտագործման այլ վայրերում ստանալու հնարավորությամբ։

«OMNIC-ի ծրագրային և սարքային լուծումների հիմքով փոստամատների բարեհաջող պիլոտային նախագիծն իրականացնելուց հետո, մենք որոշում կայացրինք Հայաստանում փոստային լոքերների ցանցի համատեղ զարգացման մասին։ Նախագծի շրջանակներում OMNIC ընկերությունը և Հայփոստը համատեղ կապահովեն փոստամատների ցանցի ներդրումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»,– մեկնաբանեց Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

«Սույն համաձայնագրի կնքումը նոր հնարավորություններ է ընձեռում միջազգային էլեկտրոնային վաճառքի զարգացման համար՝ մասնավորապես թույլ տալով Եվրասիական միության սահմաններում պատվերները ստանալ առանց մաքսատուրքի»,– նշեց  «OMNIC»  ՍՊԸ կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցը։


***

«OMNIC» ՍՊԸ-ն միջազգային ապրանքային ընկերություն է՝ մասնագիտացած   մանրածախ վաճառքի, լոգիստիկայի և հյուրընկալման ծառայությունների ոլորտներում սարքավորումների ծրագրային ամբողջության մշակման և արտադրման գործում։  Ընկերությունն իրականացրել է փոստամատների ավելի քան 25 նախագիծ Լեհաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր։ 2019 թվականին «OMNIC» ընկերությունը Գիննեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել աշխարհում ամենամեծ փոստամատով։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter