HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտե. Բացահայտվել է Արևաշող համայնքի բնակչի սպանությունը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ, 2021թ․ հունիսի 5-ին՝ ժամը 01:40-ին, բազմաթիվ վնասվածքներով «Սպիտակի բժշկական կենտրոն» է տեղափոխվել Արևաշող համայնքի բնակիչ` ծնված 1990թ, ով նույն օրը՝ ժամը 02։30-ին, վիրահատության ընթացքում մահացել է:

«Նախնական տվյալներով՝ Սպիտակ-Գյումրի մայրուղուց Արևաշող համայնք տանող ճանապարհի սկզբնամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել մի խումբ անձանց և տուժած տղամարդու միջև, որի ժամանակ էլ վերջինս ստացել է նշված վնասվածքները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի և լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ է։ Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացուն սպանելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են դանակ, կոտրված ապակյա շշի կտորներ, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողի և միջադեպին ներկա գտնված անձանց հագուստները, երիտասարդին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter