
Պատարագ Ստեփանակերտում՝ Կաթողիկոսի հանդիսապետությամբ (լուսանկարներ)
Արցախում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում, տեղի ունեցավ Սուրբ պատարագ և մաղթանք Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ։ Պատարագին ներկա էին Արցախի ներկա և նախկին նախագահները, բարձրաստիճան անձինք, Արցախի թեմի նախկին և ներկա առաջնորդները։ Պատարագի ժամանակ աղոթքներ հնչեցին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին, գերիների, անհետ կորածների ու վիրավորների համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել