HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հուլիսից Վրաստանը կանցնի կորոնավիրուսի զանգվածային պատվաստումներին

Հուլիսից Վրաստանը պետք է անցնի կորոնավիրուսի զանգվածային պատվաստումներին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն։ 

Վերջինս լրագրողներին հայտնել է, որ հուլիս ամսից այդ երկրում օրական պետք է պատվաստվի 20-25 հազար մարդ։ «Հուլիսից երկիրը պետք է անցնի զանգվածային պատվաստումներին։ Եթե այսօր մենք օրական իրականացնում ենք 5-6 հազար պատվաստում, ապա հուլիսից այդ թիվը պետք է մեծանա մինչև 20-25 հազար»,- հայտարարել է Գամքրելիձեն։ 

Նա պնդում է, որ այդ տեմպերով Վրաստանը կհասնի իր կարճաժամկետ նպատակին՝ պատվաստել 1 միլիոն 700 հազար չափահասների։ «Այդ նպատակով համապատասխան պաշարները, մեծ հավանականությամբ, երաշխավորված են։ Հունիսի ընթացքում մենք պատրաստվում ենք այդ բարդ, բայց շատ անհրաժեշտ խնդրի իրականացմանը»,- նշել է Գամքրելիձեն։ 

Ինչ վերաբերում է Վրաստանում համաճարակային իրավիճակին, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի խոսքերով՝ այն բարելավվում է։

Հիշեցնենք, հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային բոլոր սահմանները։ Այդ երկիր հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։

Լուսանկարը՝ The New York Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter