
Հուլուսի Աքար. «Թուրքական բանակը կպաշտպանի խաղաղությունն Ադրբեջանում»
Թուրքիայի զինված ուժերը շարունակում են առավելագույն ջանքեր գործադրել երկրի ներսում, Սիրիայի և Իրաքի հյուսիսում, Կիպրոսում, Ադրբեջանում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում և մյուս շրջաններում խաղաղության պաշտպանության ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում մեր պետության, մեր ընկերների և եղբայրների իրավունքների ու ազատությունների պաշտպանության ուղղությամբ և մեր ներդրումն ունենում համաշխարհային խաղաղության ու կայունության մեջ»,- նշել է Աքարը՝ Միջերկրական ծովում ընթացող «Դենիզքուրդու-2021» զորավարժությունների ժամանակ։
Նա հավելել է, որ թուրքական բանակի հաջողությունները չընդունող ուժերը ձգտում են իրականացնել սադրանքներ, սակայն նրանք չեն կարողանա խանգարել ռազմական գործողությունների հաջողությանը՝ երեք աշխարհամասերում։
Լուսանկարը՝ Թուրքիայի զինված ուժերի մամուլի ծառայության
Մեկնաբանել