HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բնապահպանական աղետ Թուրքիայում. Մարմարա ծովի ափերը ծածկվել են ծովային լորձով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է անել բոլոր հնարավորը, որպեսզի լուծի ծովային լորձի խնդիրը. ջրիմուռների լորձը, որն Ստամբուլի մոտ ծածկել է Մարմարա ծովի ափերը։ Այդ մասին գրում է BBC-ն։ Ֆիտոպլանկտոնի շագանակագույն լորձի հաստ շերտը սպառնում է ծովային օրգանիզմների կյանքին և խանգարում ձկնորսությանը։

Առաջին անգամ Թուրքիայում այդ ֆենոմենը գրանցվել է 2007 թվականին։ Այդ ժամանակ այն առաջացել էր նաև Հունաստանում՝ Եգեյան ծովի ափերին։ Սակայն Մարմարա ծովի ափերին լորձի ներկայիս տարածումն ամենամասշտաբայինն է պատմության մեջ

Էրդողանը հայտարարել է, որ լորձն սպառնում է նաև Սև ծովի էկոհամակարգին։ «Ես հույս ունեմ, որ մենք կփրկենք մեր ծովերն այդ աղետից, որը կապված է լորձի հետ։ Ես վախենում եմ, որ այն կտարածվի նաև Սև ծովում… դա մեծ խնդիր կլինի։ Պետք է անմիջապես գործել»,- նշել է Թուրքիայի նախագահը։ 

Նա կոչ է արել հետաքննել երևույթի պատճառները՝ այն կապելով դեպի ծով կոյուղու արտահոսքի և ջրի բարձրացող ջերմաստիճանի հետ։ Թուրքական կառավարությունը արդեն իսկ 300 հոգուց բաղկացած խումբ է ուղարկել, որը պետք է ուսումնասիրի իրավիճակը։ 

Ծովային լորձը բնության երևույթ է, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ֆիտոպլանկտոնի կենսազանգվածը, բարձր ջերմաստիճանի և ծովի աղտոտվածության պատճառով, չափից շատ է աճում։ Փորձագետների խոսքերով՝ վերջին 40 տարիներին այդ խնդիրը ավելի սուր է դարձել։ Մարմարա ծովում նավերը ստիպված լողում են լորձի հաստ շերտի միջով։ Որոշ ձկնորսանավեր չեն կարող ծով դուրս գալ, քանի որ լորձի մեջ խրվում են դրանց շարժիչներն ու ցանցերը։ Քանի որ ծովի մակերևույթը պատված է լորձով, թթվածնի բացակայության պատճառով ձկներն ու ծովային աշխարհի մյուս ներկայացուցիչները զանգվածաբար սատկում են։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter