Թեղուտցի տուժողներին դատաբժշկի ուղեգրեր են տրվել
Ապրիլի 17-ին` ժամը 02.35-ին, ոստիկանության Վանաձորի բաժնից Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ ոտքի կոտրվածքով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է դիմել Թեղուտ գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Հրաչիկ Ղ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է նշված գյուղում վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Հրաչիկ Ղ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:
***
Առավոտյան Թեղուտ գյուղի ևս երեք բնակիչներ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում են տվել, որ ապրիլի 16-ին` ժամը 21.00-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայության պետ, 1970 թ. ծնված Սամվել Դ.-ն իր աշխատակիցների հետ միասին Թեղուտ գյուղում իրենց տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ծեծի են ենթարկել և պատճառել մարմնական վնասվածքներ:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Ձեռնարկվում են միջոցառումներ Սամվել Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել