HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Առաջարկվում է ստեղծել ուսումնական ծրագրերի ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ազգային շտեմարան

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում նորից քննարկվում էր «Կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Զեկույցով հանդես եկավ Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներկայացրեց, որ հիմնական փոփոխությունը կապված է ոչ ֆորմալ կրթության տվյալների շտեմարանի ստեղծման հետ, հիշեցրեց, որ գոյություն ունի կարգ, բայց չի գործում, իսկ օրենսդրական փոփոխության նպատակն է այն դարձնել արդիական եւ ապահովել ոչ ֆորմալ կրթական արդյունքներ։

Նախագծով սահմանվում է ստեղծել ուսուցման ազգային ռեեստր՝ ուսումնական ծրագրերի ու ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման գործընթաց իրականացնողների եւ մասնակիցների տվյալների ազգային շտեմարան, որը ձեւավորվում է մասնագիտացված ու գնահատված ուսուցումներ իրականացնելու, ոլորտի շահառուների համագործակցության հնարավորություններն ընդլայնելու, արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ ծառայությունների մասին տեղեկատվությունը թափանցիկ եւ մատչելի դարձնելու նպատակով։

ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Կառավարության նպատակներից է ունենալ ոչ ֆորմալ կրթության մասով ավելի հստակ օրենսդրական կարգավորում, ներկայացրեց առաջարկություններ, որոնք հնարավորություն կտան ստեղծել ավելի ճկուն համակարգ, առաջարկությունների մի մասը տեխնիկական էր, իսկ հիմնական փոփոխությունը կապված է ինֆորմալ կրթության հետ։ Ըստ փոխնախարարի պաշտոնակատարի՝ գործնականում անհնար է ստեղծել ինֆորմալ ուսուցման շտեմարան, քանի որ այն կենսափորձի հիման վրա ձեռք բերած գիտելիքն ու կարողությունն է։

Հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանն էլ նշեց, որ սա կարեւոր է, քանի որ օրենքի ընդունումից հետո Կառավարությունը հնարավորություն կունենա կարգը կիրառել։

Առաջարկներն ընդունվեցին, ԱԺ-ի հերթական օրակարգում նախագիծը կքննարկվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter