Ոստիկանությունը կոչ է անում բացառել ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ ընտրական պրոցեսում
Հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում զանգվածային լրատվության միջոցները լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։
Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին ոստիկանությունը կոչ է անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին ոստիկանությունը հորդորում է նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել