Անվտանգության գոտու հայեցակարգի համար փաստահավաք աշխատանքների նպատակով ՄԻՊ-ը խումբ է գործուղել Սյունիք
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՀՀ Սյունիքի մարզ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
Պաշտպանի դիրքորոշմամբ՝ անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:
«Առկա վիճակը ոտնահարում է ՀՀ սահմանային բնակիչների կենսական իրավունքները (կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, արժանապատից ապրելու և այլ իրավունքներ:
Դրանից բացի, նրանք այդ վայրերում են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքների և ցեղասպան քաղաքականության արդյունքում»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել