HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արթուր Վանեցյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարգիրը:

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 106 քմ մակերեսով մեկ բնակարան Երևանում, որը գտնվում է Բաղրամյան փողոցում:

Ավտոմեքենա նա չի հայտարարագրել և ոչ էլ՝ 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող որևէ գույք։

Մեկ տարում՝ 2020 թվականի մայիսից մինչև այս տարվա մայիս, Արթուր Վանեցյանը, ըստ իր հայտարարագրի, 2 մլն 113 հազ. դրամի եկամուտ է ստացել։ Այդ գումարը նա իբրեւ թոշակ է ստացել Ազգային անվտանգության ծառայությունից։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ (04.06.2021թ.) Վանեցյանն ունեցել է 10 մլն ՀՀ դրամ և 25 հազ. ԱՄՆ դոլար դրամական միջոցներ։

Ընկերություններում մասնաբաժիններ, արժեթղթեր և այլ ներդրումներ Արթուր Վանեցյանը չի հայտարարագրել:

 

Ավելի վաղ «Հետքն»  անդրադարձել է Արթուր Վանեցյանի ընտանիքի անդամների անուններով գրանցված բիզնեսներին:

Հիշեցնենք, որ  «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները 230-ն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter