HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թանկարժեք ժամացույցներ, կտավներ. Վահե Հակոբյանի գույքն ու եկամուտները

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու է: Վ. Հակոբյանը ընտրության գնում է «Հայաստան» դաշինքի կազմով:

Թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացրել 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար գույքի ու եկամուտների հայտարարագիր, որտեղ հայտարարագրել է 8 անշարժ գույք՝ 90քմ բնակարան Իսպանիայի Ալիկանտե քաղաքում, 2 բնակարան Երևան քաղաքում, 587քմ առանձնատուն և 0,1677 հա հողամաս Վահագնի թաղամասում և 3 ավտոկայանատեղի Երևան քաղաքում:

Վահե Հակոբյանն ունի 2 ավտոմեքենա՝ Lexus ES250 և Mercedes-Benz V250, ինչպես նաև Harley-Davidson մոտոցիկլետ:

Թեկնածուն հայտարարագրել է նաև թանկարժեք գույք. 3 ժամացույց՝  11 մլն դրամ, 12 հազար և 17 հազար դոլար արժողության, ինչպես նաև` կտավներ: Վ. Հակոբյանին է պատկանում Մարտիրոս Սարյանի «Սևան» ջրանկարը, որի արժեքը 18 հազ. դոլար է, ինչպես նաև նույն հեղինակի յուղանկարը՝ 150 հազ. դոլար և Այվազովսկու նկարը՝ 200 հազ. դոլար:

Վահե Հակոբյանի եկամտի միակ աղբյուրը եղել  է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից ստացած աշխատավարձը՝ 72 մլն դրամ: Փոխարենը հայտարարագրել է դրամով և արտարժույթով դրամական միջոցներ՝ 9 մլն 800 հազար դրամ, 408 հազար դոլար և 212 հազար եվրո:

Թեկնածուն 10% բաժնետոմս ունի «Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ում: Ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter