Առանձնատուն եւ հասարակական նշանակության 3 տարածք. ինչ է հայտարարագրել Լեւոն Տեր-Պետրոսյանը
Հայաստանի առաջին նախագահ, արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարագիր։
Առաջին նախագահը որպես անշարժ գույք հայտարարագրել է իր առաձնատունն ու կից հողամասը (մոտ 1 հա), ինչպես նաև՝ հասարակական նշանակության երեք տարածք Երևանում, որից մեկի սեփականատերն է և երկուսի՝ համասեփականատերը:
Լևոն Տեր-Պետրոսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 1997 թվականի արտադրության «Լինքոլն Թաունքար» մակնիշի ավտոմեքենա:
8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող որևէ թանկարժեք գույք նա չի հայտարարագրել։
Մեկ տարում՝ 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2021-ի մայիսի վերջ, առաջին նախագահը մոտ 12.5 մլն դրամի եկամուտ է ստացել, որի գերակշիռ մասը գոյացել է իր կենսաթոշակից։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ (03.06.2021թ.) Լևոն Տեր-Պետրոսյանը 2010 ԱՄՆ դոլար դրամական միջոց է հայտարարագրել։
Ըստ հայտարարագրի՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այժմ թոշակառու է և որևէ տեղ չի աշխատում, պաշտոն չի զբաղեցնում։
Մեկնաբանել