
Անօդաչուն պատմության մեջ առաջին անգամ օդում ինքնաթիռ է լիցքավորել
Boeing ընկերության անօդաչուն օդում լիցքավորել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչը։ Այդ մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Սա պատմության մեջ առաջին նման դեպքն է, երբ անօդաչուի օգնությամբ օդում հաջողությամբ լիցքավորում է իրականացվել։
Փորձարկումները կատարվել են հունիսի 4-ին։ Դրա ընթացքում MQ-25 անօդաչուի թեստային մոդելը վառելիք է լցրել F/A-18 կործանիչի բաքի մեջ։ Լիցքավորման ժամանակ կործանիչը գտնվել է անօդաչու թռչող սարքից յոթ մետրից պակաս հեռավորության վրա։
Ինչպես նշվում է Boeing ընկերության հաղորդագրության մեջ, մինչ լիցքավորման հաջող իրականացումը MQ-25 անօդաչուն իրականացրել է թեստային 25 թռիչք։
Boeing-ն արտադրում է MQ-25 անօդաչուները՝ Պենտագոնի հետ 805 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում, որը կնքվել է 2018 թվականին։ Պայմանագրի շրջանակներում ամերիկյան զորքերը կստանան յոթ անօդաչու լիցքավորիչներ։
Լուսանկարը՝ Boeing ընկերության
Մեկնաբանել