HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանն ու Վրաստանը կվերականգնեն երկաթուղային հաղորդակցությունը

Վրաստանն ու Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Առաջին գնացքը Երևանից Բաթում կմեկնի հունիսի 15-ին։ Այդ մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։ 

«Ես ուզում եմ ասել, որ վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև։ Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից Թբիլիսիի միջով կմեկնի Բաթում։ Դա նշանակում է, որ մեր դաշնակից և հարևան երկրի զբոսաշրջիկները կգան Վրաստան՝ մեր սևծովյան հանգստավայրեր, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային մյուս շրջաններ»,- նշել է Տուրնավան։ 

Հայաստանի և Վրաստանի միջև մարդատար գնացքների աշխատանքը դադարեցվել է 2020 թվականի մարտից։ Ինչպես TACC-ի թղթակցին հայտնել են Վրաստանի երկաթուղիներից, Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը ևս կգործարկվի հունիսի 15-ից։ Բացի այդ, Վրաստանի իշխանությունները բանակցություններ են վարում նաև Ադրբեջանի հետ, որպեսզի գործարկվի Թբիլիսի-Բաքու-Թբիլիսի երթուղին։ 

Հիշեցնենք, հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային բոլոր սահմանները։ Այդ երկիր հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։

Լուսանկարը՝ Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter