HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշես Խալաթյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետ

Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ Արտաշես Արտավազդի Խալաթյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետ։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Արտաշես Խալաթյանի դիմումը `
1. Արտաշես Արտավազդի Խալաթյանին նշանակել վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-14-Ղ3-1)՝ 12 ամիս փորձաշրջանով։
2. Արտաշես Արտավազդի Խալաթյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Լևոնի Ալեքսանյանին։
2. Արտաշես Արտավազդի Խալաթյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան», - նշված է որոշման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter