
Փաշինյանն արձագանքեց որդուն գերիների հետ փոխանակելու Սարգսյանի առաջարկին
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն առաջարկ-դիտարկմանը, թե ինչու որդուն չի փոխանակում մի քանի տասնյակ գերիների հետ:
«Ես հիմա ասում եմ` թող իր երեխային տա, տեղը 20-25 ռազմագերի բերի, իր համար ինչ տարբերություն, միշտ իր երեխաներին օգտագործում է իր PR-ի համար»,- ասել էր Սարգսյանը:
Փաշինյանն, արձագանքելով Սարգսյանի հայտարարությանը, նախ կոշտ քննադատության ենթարկեց թե՛ վերջինիս, թե՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա հայտնեց իր պատրաստակամությունը` որդուն փոխանակել բոլոր գերիների հետ:
«Ես համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ` որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- ասաց նա` դիմելով Քոչարյանին ու Սարգսյանին` ասելով, որ նրանց լիազորում է այդ հարցով բանակցել Ալիևի հետ: Ըստ նրա` եթե Սարգսյանը գերիների մասին խոսելիս նման բառապաշար է կիրառում, ապա ինքը կարող է ողջամիտ կասկած ունենալ, որ նա «գերիներին ծախելու» մեծ փորձ ունի:
Փաշինյանը պնդեց` իր հայտարարությունը պետք չէ զգայական դաշտում ընկալել:
Հգ. Թե՛ Սարգսյանը, թե՛ Փաշինյանը միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրին:
Մեկնաբանել