HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին 24 ժամ ժամանակ տվեց իր մասին որեւէ փաստ ներկայացնելու համար

«Պատիվ ունեմ» դաշինքը Արագածոտնի մարզում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, որի ընթացքում հարց է հնչել՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը մեղադրում Սերժ Սարգսյանին զինվորների գումարները Մոնտե Կառլոյում կրվելու համար, եւ եթե այդպես է, ինչո՞ւ քննություն չի իրականացվել։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ երկար տարիներ այդ խոսակցությունները տարածվում են, սակայն ինքն ուշադրության չի դարձրել, քանի որ եղել է երկրի նախագահ։ «Ես հիմա ասում եմ, ես նրան .... 24 ժամ եմ տալիս, կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես էնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Մի փաստ.... էսօր, արդեն երեք տարի ամբողջ անվտանգության համակարգն իր ձեռքի տակ է, իր պապաները, ովքեր իրեն օգնել են, սատարում են, հնարավորություն ունեն աշխարհի ցանկացած ծայրում որեւէ փաստ հայտնաբերելու, թող հայտնաբերեն, եթե կհայտնաբերեն, ես կլինեմ էս երկրի ամենավերջին մարդը։ Չի կարող էդպիսի բան լինել», - նշեց Սարգսյանը։

Խոսեց նաեւ Բադեն-Բադեն քաղաքում խաղատուն այցելելու խոսակցությունների մասին, ասաց, որ այդ քաղաքում խաղատուն 19-րդ դարում է եղել, եւ էնտեղ դա ավելի շատ թանգարան է, քան խաղատուն։ Նրա խոսքով՝ չի այցելել խաղատուն, որի մասին կարող են փաստել իր մտերիմները։

Հավելեց, որ վերջին 15 տարում չի եղել Մոնակոյում, որը կարելի է հեշտությամբ ճշտել։ «Պատկերացնում եք՝ Եվրախորհրդարանում դրա մասին են հայտարարում, ես ի՞նչ պիտի անեի, պիտի էնտեղ արդարանայի կամ գայի էստեղ արդարանայի, հիմա ես ազատ մարդ եմ եւ իրեն ասում եմ՝ թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց, մորթելու եմ», - ասաց Սարգսյանը։

Լուսանկարը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանություններ (1)

Մարզպետ
Հաստատեք կամ հերքեք փաստը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter