HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն պատրաստ է տեխնիկական օգնություն տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծմանը

ԱՄՆ-ն պատրաստ է տեխնիկական օգնություն տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծմանը։ Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը։

«Սահմանագծումը շատ կարևոր է։ Այն բոլորի համար օգտակար կլինի։ Այդ գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ է քաղաքական կամք։ Մենք բոլորս պետք է մտահոգված լինենք իրավիճակի սրման հավանականությամբ։ Կոչ ենք անում երկու կողմերին այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով և որքան հնարավոր է արագ, ինչպես նաև վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ սուբստանտիվ բանակցությունների»,- Ռիքերի խոսքերը մեջբերել է Trend գործակալությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։ 

Հայաստանում և Ադրբեջանում փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը հանդիպելու է կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը։

Լուսանկարը՝ Kostas Tsironis/EPA, via Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter