HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Ո՞վ դառար, որ օդանավակայանում չես դիմավորում Ռուսաստանի նախագահին». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«ՌԴ-ն մեր դաշնակիցն էր, էսօր էլ է մեր դաշնակիցը, վստահ եմ՝ վաղն էլ է լինելու մեր դաշնակիցը, եւ որպես դաշնակից՝ հիմնականում կատարել են իրենց պարտականությունները։ Մենք պիտի հասկանանք շատ պարզ մի բան. դաշնակցային հարաբերությունները միակողմանի չեն»,- «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզում բնակիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ռուսաստան- Հայաստան հարաբերություններին։

Նրա խոսքով՝ ընկերները նրա համար են, որ միմյանց օգնեն, նույնն է նաեւ դաշնակից երկրների պարագայում. չի կարող միայն մի կողմը միշտ օգնել։ «Եթե դու անհարգալից վերաբերմունք ես ցուցաբերում ՌԴ նախագահի նկատմամբ, նա քո հանդեպ հարգալի՞ց է վերաբերվելու։ Ո՞վ դառար, որ օդանավակայանում չես դիմավորում Ռուսաստանի նախագահին»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Սերժ Սարգսյանը, ապա հավելեց, որ անկախ նրանից՝ ով է ՌԴ նախագահը, ՀՀ օրենքներով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների նախագահներին եւ վարչապետներին դիմավորում է ՀՀ-ի նախագահը կամ վարչապետը, եւ այս օրենքի մասին գիտեն նաեւ Ռուսաստանում. «Եթե դու դա չես անում, հետո քո թիմով տարածում ես՝ բա գնացեք բոլորին ասեք՝ տեսնում եք, թե ես ի՞նչ տղա եմ, Պուտինին ոնց վերաբերվեցի, էդ տղայություն չի..... չի կարող էդ բանը հենց էդպես անցնել», - նշեց Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter