HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մայիսյանցի Հարություն պապը Գալուստ Սահակյանին բանավեճի է հրավիրում (վիդեո)

76-ամյա Հարություն Քեւնաքսյանն ապրում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում: Նրան բոլորը Միշա են ասում եւ խուսափում են նրա հետ բանավիճելուց: Նա տեղեկացված է բոլոր իրադարձություններից, հեռուստատեսությամբ հետեւում է լուրերին եւ իր դատողություններն անում, սակայն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պատճառով սկսել է հեռուստատեսություն քիչ նայել: Ասում է, որ հոգնել է սուտ խոսող քաղաքական գործիչների դեմքերին նայելուց:

Հարություն Քեւնաքսյանն ասում է, որ գալիք ընտրությունների ժամանակ ինքն ընտրակաշառք չի վերցնի, քանի որ հետո գալու են երեսով տան, թե` չվերցնեիր, պաշտոնը գումարով գնել եմ, էլ ինչի պիտի քո հոգսերով զբաղվեմ: Մասնագիտությամբ տնտեսագետ Հարություն պապը դժգոհ է այսօրվա կարգերից, ասում է, որ օրինապաշտ քաղաքացին երկրում տեղ չունի:

Հարություն պապը կարծում է, որ ընտրություններով մարդիկ շատ բան կարող են փոխել, միայն թե ճիշտ ընտրություն կատարեն: Ասում է, որ հեղաշրջումը ոչ մի լավ բանի չի բերի, պարզապես պետք է ժողովուրդն իր քվեով ընտրի արժանի պատգամավոր եւ երկրի նախագահ: Հետո հավելեց, որ եթե հեղաշրջում էլ լինի, ապա պետք է ներկայիս իշխանություններին «ռադ անեն» եւ իշխանության գլուխ բերեն խելքը գլխին մարդու:

«Մեր պատգամավորներն անգրագետներ են, միայն վզներն են հաստացրել, իսկ ակնոցներն էլ դնում են իրենց «դեկորացիան» ապահովելու համար»,-կարծում է Հարություն պապը: Նրա կարծիքով՝ իսկական օրենսդիրը պետք է լինի նուրբ, նրբերես, բարակ մատներով, ինչպես, օրինակ, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը:

Նա քննադատում է իշխանություններին եւ իրեն հակառակն ապացուցելու համար ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հրապարակային բանավեճի է հրավիրում:

Հարություն պապի կարծիքն այսօրվա կարգերի, ընտրությունների, քաղաքական գործիչների եւ իշխաննությունների մասին դիտեք տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter