HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դավիթ Հարությունյան. «Մեզ մի փորձության առջեւ կանգնեցրեց, պատերազմն էր, հիմա պատրաստվում է ներքին փորձության առջեւ կանգնեցնել»

«Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում արդարադատության նախկին նախարար, դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի երեկ հնչեցված այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանին 24 ժամ ժամանակ է տալիս իր մասին աղմկահարույց փաստեր ներկայացնելու համար, այլապես Սարգսյանն ինքը փաստեր կներկայացնի Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների մասին։ Ըստ նրա՝ ներկայիս իշխանության քարոզարշավն ուղեկցվում է ստահոդ արտահայտություններով, եւ Սարգսյանի հայտարարությունն այն մասին է, որ ասեկոսներ չեն տարածելու, այլ խոսելու են փաստերով, սակայն ժամը դեռ չի լրացել որեւէ բան հայտարարելու համար։

«Այս նախընտրական քարոզչությունն այնպես ինչպես վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ, եւ դա պարզ է, քանի որ մենք գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ։ Նա այդպես էլ երեք տարիների ընթացքում չդարձավ քաղաքական դեմք։ Մենք գործ ունենք, ցավոք սրտի, սոցիոպատիկ երեւույթների հետ եւ առավել եւս նման ձեւի մարդիկ արձագանքում են իրենց գահավիժող վարկանիշին»,- նշեց Հարությունյանն, այնուհետեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ որեւէ հայտարարություն անելիս ավելի շատ հարցեր է բարձացնում, որից հետո բռնության կոչեր է հնչեցնում։ «Ակնհայտ է, որ փորձում է հրահրել լարվածության այնպիսի աստիճան, որը կհանգեցնի միգուցե, եթե այս ձեւով շարունակվի, նաեւ ներքին բախումների։ Մեզ մի փորձության առջեւ կանգնեցրեց, պատերազմն էր, հիմա պատրաստվում է ներքին փորձության առջեւ կանգնեցնել մեզ, անթույլատրելի է»,- նշեց Հարությունյանը։

Այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը Փաշինյանի որդին՝ գերիների դիմաց առաջարկվով հանդես եկավ, Հարությունյանն ասաց, որ ներկայիս իշխանությանը գերիների հարցը չի մտահոգում։ Իսկ այն հարցին՝ ի՞նչ է անում. «Պատիվ ունեմ» դաշինքը, որ հանրային լարվածությունը չսրվի, արդարադատության նախկին նախարարն ասաց՝ ամեն ինչ, ապա ավելացրեց, որ բռնության, հաշվեհարդարի կոչեր չեն հնչեցնում իրենց լիդերներն, այնպես էլ չեն հնչեցնում «Հայաստան» դաշինքի լիդերները։ Ըստ Հարությունյանի ՝ ատելության մթնոլորտը սրում է իշխանությունը, եւ միայն նրանց կողմից են հնչեցվում բռնության կոչեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter