HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով

ՀայՓոստ ՓԲԸ-ն հունիսի 8-ից սկսում է ընկերության վերաբրենդավորման գործընթացը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման և վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք փոփոխություններ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ և այլն: 

«Վերաբրենդավորման կարգախոսն է «Քո մարդիկ ամենուր», որի հիմքում մարդակենտրոնությունն է: ՀայՓոստը կարևորում է մարդուն. աշխատում է մարդկանց համար, մասնաճյուղերում և կոնտակտային կենտրոնում հաճախորդներին սպասարկում են մարդիկ, մարդիկ են իրականացնում առաքումները, նրանք են կանգնած յուրաքանչյուր պատվերի ետևում և նրանք են հանդիսանում ընկերության առանցքը:

ՀայՓոստի տեսլականն է. որպես Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր դառնալ Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում հուսալի և ժամանակակից փոստային, լոգիստիկ, ֆինանսական և պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակ:

ՀայՓոստի նոր ապրանքանիշը այժմ ճանաչելի կլինի նաև միջազգային ասպարեզում որպես Հայաստանի Փոստ՝ ՀայՓոստ, քանի որ լոգոտիպի վրա կլինի Հայաստանի Փոստ կամ Post of Armenia նշագրումը»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter