HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգսյանը ձայնագրություն է հրապարակել, ինչից պարզ է դառնում, որ Փաշինյանը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը․ Աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի մասին խոստացված ապացույցը։ Աշոտյանի գրառման մեջ ասվում է հետևյալը․

«Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին:

Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված:

Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը.

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ՝

Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը:

Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովդր գլխին:

Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:

Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ:

Այո, սա նաև միջազգային սկանդալ է:

Սակայն ինձ համար միջազգային սկանդալը երկրորդական է:

Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությւոնը ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:

Մնացածի մասին տեսանյութը՝ շուտով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter