
Ֆրանսիան բացել է սահմանը ճանապարհորդների համար
Հունիսի 9-ից Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը կվերաբացվի՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա և ցանկացած ելք Ֆրանսիայից մնում է խստորեն վերահսկվող: Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում (վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման):
Վիզայի հնարավոր տրամադրումը, սակայն, չի երաշխավորում Ֆրանսիայի տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, դա որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:
Եթե ՀՀ քաղաքացին պատվաստված է Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստանյութով (Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson), ապա իրավասու է մեկնել Ֆրանսիա՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ հակամարմնի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում:
Եթե պատվաստված չէ, իրավասու է մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակներում է:
Հիմնավոր պատճառների ցուցակը կարելի է գտնել միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում:
Ֆրանսիա ժամանելուն պես ՀՀ քաղաքացիները պարտավորվում են ինքնամեկուսանալ 7-օրյա ժամկետով և լրացնել Հայտարարագիրը:
Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես նրանք կարող են նաև հակամարմնի պատահական հետազոտություն անցնել։
Մուտքի արտոնագրի տրամադրումը վերսկսելու ժամանակացույցի մանրամասներին կարելի է ծանոթանալ դեսպանության կայքում։
Մեկնաբանել