
Էրդողանը հունիսի 15-ին կայցելի Շուշի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին կայցելի Շուշի, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է Էրդողանը։
«Բրյուսելում աշխատանքների ավարտից հետո, ես կմեկնեմ Բաքու՝ նախագահ Իլհամ Ալիևին հյուր։ Այնտեղից մենք կգնանք Շուշի … Այնտեղ մենք մի շարք միջոցառումներ ու հանդիպումներ կունենանք»,- նշել է Էրդողանը։ Նա ընդգծել է, որ Շուշի կմեկնի իր ընտանիքի հետ միասին։
Բացի այդ, Էրդողանն ու Ալիևը միասին կդիտեն Թուրքիա-Ուելս ֆուտբոլային հանդիպումը, որը տեղի կունենա հունիսի 16-ին, Բաքվում։ Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Էրդողանը նախատեսում է հունիսի 14-16-ը այցելել Ադրբեջան։
Լուսանկարը՝ Adem Altan/AFP via Getty Images
Մեկնաբանել