HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի ուղղությամբ

Իսրայելի ավիացիան հունիսի 9-ի գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող առանձին թիրախներին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով սիրիական SANA գործակալությանը։ Հրթիռակոծման են ենթարկվել երկրի կենտրոնական և հարավային շրջաններում գտնվող մի քանի օբյեկտներ, իսկ հասցված վնասի մասշտաբները չեն նշվում։ 

Իր հերթին AFP գործակալությունը հայտնել է, որ հարվածների արդյունքում զոհվել է «սիրիացի 8 գրոհային»։ Իսրայելը չի մեկնաբանել տեղի ունեցածը։ Սովորաբար, իսրայելական բանակը չի մեկնաբանում նման լուրերը։ 

Իսրայելի ռազմաօդային ուժերը հաճախ են հրթիռակոծում Սիրիայի տարածքը։ Հարվածները հիմնականում հասցվում են իրանամետ զինված խմբավորումների օբյեկտներին։ Իսրայելը ձգտում է սահմանափակել Իրանի ազդեցությունը Սիրիայում, որը դաշնակցային հարաբերություններ ունի Դամասկոսի հետ։ Իսկ իսրայելա-իրանական հարաբերությունները լարված են արդեն մի քանի տասնամյակ։

Լուսանկարը՝ Alexander Zemlianichenko/AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter