HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստին

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստին։

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաև ռազմական ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter