HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բլինկենը հայտնել է Բայդեն-Էրդողան հանդիպման հիմնական թեմաները

Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև տարաձայնությունների քննարկումը կդառնա նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման օրակարգի գլխավոր կետը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ 

«Վստահաբար կարող եմ հայտարարել, որ, երբ նախագահ Բայդենը մոտ մեկ շաբաթ անց կհանդիպի նախագահ Էրդողանի հետ, դա կլինի օրակարգի կենտրոնական կետը։ Մեր տարաձայնությունները, այդ թվում ձեր նշածները, գաղտնիք չեն։ Թուրքիան տարբեր հարցերում իրեն չի պահում ՆԱՏՕ-ի դաշնակցի նման»,- նշել է Բլինկենը։

Բացի այդ, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Թուրքիան «անհանգստացնող քայլեր է ձեռնարկել Արևելյան Միջերկրականում»։ «Մենք նաև խիստ մտահոգություններ ունենք այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության կապակցությամբ, այդ թվում նաև լրագրողների»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ 

Էրդողանն ու Բայդենը կհանդիպեն հունիսի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելու հետո դա կլինի երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումը։ Էրդողանն այս հանդիպմանը սպասում է դեռ այս տարվա ձմեռվանից, սակայն կողմերը չեն դադարում միմյանց նկատմամբ քննադատությունը։ Մասնավորապես, Թուրքիան ամերիկյան կողմին մեղադրում է ոչ կառուցողական և Մերձավոր Արևելքի համար վտանգավոր քաղաքականություն վարելու մեջ, իսկ Միացյալ Նահանգներն իր հերթին հայտարարում է, որ Թուրքիան «հեռանում է ժողովրդավարությունից»։

Լուսանկարը՝Alex Edelman/Pool via CNP/Global Look Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter