HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Հենց գերիների հարցը բարձրացվում է, թեման ռուսների գրպանն են գցում»

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի համար պետք է միջազգային ճնշումն ավելացնել, սակայն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Այս մասին նախընտրական քարոզաշրավի շրջանակներում Թալինիում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ 

«Մենք գիտենք, որ գերիներին պահում են մեզանից լրացուցիչ զիջումներ ստանալու համար։ Հիմա մենք պետք է Ադրբեջանի վրա ճնշումը մաքսիմալ մեծացնենք, որ որպեզի իրենք հասկանան, որ գերիներին պահելը անիմաստ է իրենց համար, որ իրենց վարկանիշն ընկնում է, սակայն, ըստ էության, այդ ուղղությամբ ոչինչ չի արվել։ Հենց գերիների հարցը բարձրացվում է, թեման ռուսների գրպանն են գցում։ Գերիների հարցով զբաղվել է գեներալ Մուրադովը (Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը, խմբ․)։ Ոնց որ մենք կապ չունենք էլի դրա հետ, ոնց որ Մուրադովը գերի է ընկել ու պարտավոր է գնալ գերիներին բերել։ Սա է իշխանությունների վերաբերմունքը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը խոստացավ՝ իշխանության գալու դեպքում իր ասած եղանակներով, բոլոր հնարավոր խողովակներով այնպիսի ճնշում են գործադրելու Ադրբեջանի վրա, որ այս հարցը լուծելու են․ «Եվ անբարոյական եմ համարում, երբ երկրի ղեկավարը, ոչինչ չանելով այդ ուղղությամբ, ասում է՝ ոչինչ, երկու ամիս էլ կնստեն, մեզ կներեն։ Եվ դրանից հետո սկսվում է ուրիշ թեմա․ տաս՝ կտամ, էս կտամ, էն կտամ։ Հո մենք միջնադարում չե՞նք ապրում»,- ասաց Քոչարյանը՝ ավելացնելով՝ բոլորն են հասկանում, որ դա էժանագին, պոպուլիստական հնարք է (նկատի ունի Աշոտ Փաշինյանին հայ ռազմագերիների հետ փոխանակելու հարցը, խմբ․)՝ կիսագիտակից մի զանգվածի վրա ազդեցություն ունենալու համար։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter