HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխան Սաղաթելյան. «Ոստիկաններն առևանգել են իմ դաշնակցական ընկերներին»

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուք էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրել, որ քիչ առաջ կառավարության շենքի առջևից ոստիկանները «առևանգել են իր դաշնակցական ընկերներին»:

«Փաստորեն, Հայրենիքի պաշտպանները բերման են ենթարկվում, իսկ հայրենիքի դավաճանները դեռ ազատության մեջ են.

Հիշեցնե՜մ, դրանց մնացել է ընդամենը 10 օր:

Հ.Գ Պարոնայք ոստիկաննե՛ր, լավ իմացե՜ք, մեր տղերքը առաջին գծում պաշտպանում էին նաև ձեր հայրենիքը, իսկ դուք շարունակում եք ծառայել հողատուին  և կատարել  դավաճանի ապօրինի հրահանգները»,- նշված է Սաղաթելյանի գրառման մեջ: 

Նշենք, որ այսօր ՀՅԴ երիտասարդները իրազեկման ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, որտեղ տեղի էր ունենում կառավարության նիստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter