HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-ում մեծամասնություն չկազմելու դեպքում Տեր-Պետրոսյանը կհրաժարվի պատգամավորական մանդատից

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին իր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ «Հետքի» թղթակիցը հարցրեց` խորհրդարան անցնելու դեպքում կվերցնի՞ իր պատգամավորական մանդատը, թե՞ կփոխանցի ցուցակի մեկ այլ թեկնածուի: Առաջին նախագահը կատակով ասաց՝ նայած ինչ կտան, ձրի՞ տամ մանդատը։ 

Կատակելուց հետո Տեր-Պետրոսյանն ասաց, որ եթե իր կուսակցությունը՝ ՀԱԿ-ը, խորհրդարանական մեծամասնություն կազմի, ինքը դուրս չի գա։

«Դուք ուզու՞մ եք, որ ես դուրս չգամ։ Դե ուրեմն էնպես արեք... [որ դուրս չգամ՝ խմբ.]»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter