HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերագործարկվել է «Էրեբունի-Երևան–2750» շատրվանային համալիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Հանրապետության հրապարակին հարակից` Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում մասնակցել է «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրի վերաբացմանը, որի  հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին փետրվար ամսից:

1968 թվականին` Երևանի 2750-րդ տարեդարձի առիթով շահագործման հանձնված ու նույնքան ջրամղիչ խողովակներ ունեցող շատրվանը մինչ այս միայն ընթացիկ նորոգումների էր ենթարկվել: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ պահպանելով կառույցի նախնական տեսքը և չշեղվելով նախագծային լուծումներից, հիմնանորոգման ընթացքում նախ նորերով են փոխարինվել հին խողովակաշարերը, հարթեցվել, հատուկ ջրակայուն ներկով են պատվել ու  կարգի բերվել ինչպես հատակն ու կողային պատերը, այնպես էլ վնասված եզրաքարերը: Ծանոթանալով վերագործարկված շատրվանային համալիրի աշխատանքին` Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել. «Ավելի քան 40 տարի չհիմնանորոգված այս շատրվանային համալիրը վստահ եմ դեռ շատ երկար կծառայի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Ի դեպ, այս տարի նախատեսել ենք գործարկել 11 շատրվանային համալիր և 7 ջրավազան: Հանրապետության հրապարակի շատրվանն ու Կարապի լճի ջրավազանն արդեն գործարկել ենք, ընդ որում այսօրվանից կարապները ևս տեղափոխվել են Կարապի լիճ: Մոտ օրերս կվերագործարկենք նաև Շարլ Ազնավուրի հրապարակի շատրվանը», - նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ այս և առաջիկա տարիներին, նաև մասնավոր կառույցների հետ համագործակցելով, մայրաքաղաքում կվերագործարկվեն մի շարք այլ շատրվաններ, իսկ մինչ այդ, մայիսի 1-ին, կվերաբացվեն մայրաքաղաքում գործող մյուս ջրային կառույցները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter