HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ծառուկյան․ «Անվտանգության ապահովման միակ տարբերակը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրելն է»

«Առանց անվտանգ հայրենիքի մենք չենք կարող ոչինչ անել։ Առաջնային խնդիրն է, որ պետք է կարողանանք ապահովել մեր երկրի, սահմանի, ժողովրդի անվտանգությունը։ Այսօր, ցանկացած օր լսելով՝ սահման խախտեցին, գողացան զինվորին, հովվին․․․․ պետք է վերջ դրվի»,- Տավուշի մարզում ընթացող քարոզարշավի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ սահմանային անվտանգության հաստատման միակ տարբերակը Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրելն է։ «Հայ-ռուս զինվորը պետք է միասին սահման պահեն, որ ժողովուրդը հանգիստ լինի։ Մենք կարող ենք պահել մեր ժողովրդի անվտանգությունը․․․․ բոլորս էլ վստահ ենք՝ այդ ժամանակ լիարժեք անվտանգ կլինենք, ապահով կլինենք»,- նշեց Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ մինչև չապահովվի անվտանգություն, տնտեսական հեղափոխություն, զարգացում չի կարող լինել։

Ըստ Ծառուկյանի՝ յուրաքանչյուր տարածք զարգացման իր հեռանկարն ունի։ Տավուշի մարզն ունի տուրիզմի զարգացման հեռանկար, փայտամշակման, գյուղատնտեսության զարգացման հեռանկարներ, բայց բավարար չափով չեն օգտագործվում այդ ռեսուրսները։ «Էս ոլորտներում պետք է մարդկանց հնարավորություն տալ։ Հիմա քամուց ծառեր կան թափվել են կամ հին են՝ 100-200 տարեկան են, նորը տնկվի, հինը հանեն, որ մարդկանց հնարավորություն տան ապրելու, բյուջեն գումար վճարելու»,- նշեց Ծառուկյանը։

Քարոզարշավի ընթացքում անդրադարձ կատարվեց սահմանամերձ համայնքներում ապրողներին, կուսակցության նախագահը նշեց, որ պետք է առանձնակի ուշադրություն դարձնել այս մարդկանց, քանի որ նրանք և՛ զինվորներ են, և՛ գյուղատնտեսներ, և պետք է նրանց տրամադրել արտոնություններ տարբեր ոլորտներում։

Ծառուկյանի խոսքով՝ «գյուղնախարարությունը պետք է բացվի», քանի որ կան անմշակ հողեր, չկան սերմացու տվողներ, պարարտանյութ բերողներ, և չկան գյուղացու մթերքն ընդունողներ։ Հավելեց, որ գյուղնախարարության կողքին պիտի լինի բանկ, որը տրամադրի էժան տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր։

Ծառուկյանի խոսքով՝ պետք է գնալ, ծանոթանալ մարդու խնդիրների հետ, շփվել գյուղացիների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter