HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանն անդրադարձավ Շուշին դիտավորյալ հանձնելու Քոչարյանի կասկածին

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Օձուն համայնքում արձագանքեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի այն մտքին, թե կասկածներ ունի, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է:

Ըստ Փաշինյանի` շատերը` այդ թվում Հայաստանի ներսում իրենցից կախված առավելագույնն արել են, որ հայկական կողմը էս պատերազմում չկարողանա հաղթել:

«Բա որ զանգում էիք գեներալներին, ասում մի ենթարկվեք իրենց, եկեք Երևանում կռիվ արեք…․ Երբ Արցախի նախագահը կոչով դիմեց Շուշին պաշտպանելու, արձագանքող չեղավ, օրուկես հետո պարզվեց՝ կառավարության մոտակայքում հարյուրավոր հրոսակներ են ծվարել` պատրաստ կառավարության շենքը գրավելու»,- ասաց նա` հավելելով, թե կառավարության շենքը գրավելու փոխարեն թող նշյալ անձինք մեկնեին Շուշին պաշտպանելու:

«Էսօր էլ էն մեկն ասում է` կասկածներ ունեմ, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է, բա իհարկե, դիտավորյալ հանձնվել է, որ դուք փոխանակ Շուշին պաշտպանեիք, Հանրապետության հրապարակում կառավարության շենքն էինք պաշարել: Բա ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի: Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք հարցրրեք՝ ո՞վ է հանձնել Շուշին»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter