HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«5165 շարժումը» Արարատի մարզում էր

Նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Արարատի մարզում էին։ Ստորև Ներկայացնում ենք կուսակցության մամլո հաղորդագրությունը։

Նախ, շարժման անդամները Արարատ քաղաքի բնակիչներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետություն կերտելու իրենց տեսլականը, որից հետո շրջեցին նաև Ազատավան գյուղում։
Անհատական և ընդհանուր զրույցների ընթացքում Կարին Տոնոյանը կարևորեց հունիսի 20-ի ընտրություններին պարտադիր մասնակցությունը, քանի որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է:

«Մենք հիմա պետք է հրաժեշտ տանք նախկիններին, պետք է հիմա նոր, երիտասարդ, մաքուր, լավ կրթություն ստացած, արդարության բարձր զգացում ունեցող երիտասարդները գան և երկիրը փորձեն հանել ներկայիս վատ վիճակից: Նոր ձևավորվող ուժերի համար միշտ շատ դժվար է, քանի որ նրանց փորձում են գնել, պաշտոն առաջարկել, փոխել, փչացնել: Ես որոշեցի կանգնել «5165» շարժման առջևում, որպեսզի նման հարվածները փորձեմ ինձ վրա վերցնել, քանի որ այն, ինչ եղավ ինձ հետ ամենացավոտն էր, հիմա ինձ ցավեցնելը հեշտ չէ»,-ասաց Տոնոյանը

«5165» շարժման քարոզարշավի հաջորդ կանգառը Արարատի մարզի մարզկենտրոնն էր՝ Արտաշատը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter