HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարար Նալբանդյանը կմեկնի Վաշինգտոն

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ: Վաղը նա հանդիպումներ կունենա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Այցի ընթացքում արտգործնախարարը ելույթ կունենա «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում: Նախատեսված է նաեւ ԱԳ նախարարի հանդիպումները ամերիկահայ կազմակերպույթյունների ներկայացուցիչների հետ:

Մայիսի 20-ին Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում կմասնակցի Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter