HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմն ընտրարշավ է իրականացրել Արարատ, Արտաշատ և Մասիս քաղաքներում

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը  ընտրարշավի շրջանակներում այսօր՝ հունիսի 10-ին, այցելել է Արարատ, Արտաշատ և Մասիս քաղաքներ։ Այս մասին տեղեկացնում է դաշինքի մամուլի կենտրոնը։

«Քարոզչական երթեր իրականացվեցին նշված քաղաքների բանուկ փողոցներով և վայրերով։ Քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։
Մասնավորապես հարցեր ուղղվեցին Հայաստանի անվտանգության համակարգի վերականգնման և Արցախի կարգավորման վերաբերյալ։

«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատասխանում հնչեցին հետևյալ թեզերը. ««Ազատ Հայրենիք»-ի հաղթանակի դեպքում հայկական բանակի եվրոպական չափանիշներին համապատասխան վերակազմակերպման, վերազինման և վերապատրաստման համար Ֆրանսիայի Հանրապետության հետ ռազմա-քաղաքական դաշինքի կնքումը կիրականացվի մինչև  2021 թ ավարտը։

Հաջորդ տարվա ռազմական բյուջեն կավելանա 30 տոկոսով։ Այդ թվում Ադրբեջանի հետ շփման գծի ինժեներական ամրապնդման և կահավորման համար կհատկացվի 75 մլրդ դրամ, իսկ գիտա-կոնստրուկտորական մշակումների և հետազոտությունների համար՝ 15 մլրդ դրամ։
Պարտադիր զինծառայության տարիքը կբարձացվի մինչև 21 տարեկան։
Սույն թվականի սեպտեմբերին Հայաստանը պաշտոնապես կդիմի ՄԱԿ՝ Արցախի անկախությունը ճանաչելու հարցով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter