
Երևան-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը վերսկսում է աշխատանքը հունիսի 15-ից
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը վերսկսելու է իր աշխատանքը հունիսի 15-ից:
Ընկերության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին:
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում: Կայքում դրված է նաև գնացքի մանրամասն չվացուցակի և կորոնավիրուսի պայմաններում ճամփորդությունների կանոնների մասին ինֆորմացիա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել