HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ աշխատակիցներին շնորհվել են դասային աստիճաններ

«ՀՀ Ազգային ժողովում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը եւ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը ապրիլի 17-ին աշխատակազմի 14 աշխատակիցների հանդիսավոր պայմաններում շնորհեցին օրենքով սահմանված համապատասխան դասային աստիճաններ: ԱԺ նախագահը 9-ը պետական ծառայողների շնորհեց ՀՀ պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:  ԱԺ աշխատակազմի ղեկավարը 4 աշխատակցի շնորհեց ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան եւ 1 աշխատակցի` ՀՀ պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորեց ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին դասային աստիճան ստանալու կապակցությամբ` մաղթելով  արդյունավետ աշխատանք: Խորհրդարանի ղեկավարն ընդգծեց, որ Ազգային ժողովում աշխատում են արհեստավարժ ու բանիմաց մասնագետներ, որոնք մշտապես բարձր են պահում խորհրդարանի, մասնավորապես խորհրդարանի աշխատակազմի պատիվը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Լուիզա Չարխչյանը եւ ԱԺ աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Անտոնյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեցին ԱԺ ղեկավարությանը իրենց աշխատանքը գնահատելու համար` ընդգծելով, որ հետայսու կփորձեն իրենց ծառայողական պարտականությունները էլ ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել` նպաստելով օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter