HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Զարթոնք»-ի նպատակը ազգային արժեքների հենքի վրա իրավական, ժողովրդավարական, սոցիալական ինքնիշխան պետություն ստեղծելն է

«Այս տարիների ընթացքում հետևողականորեն թիրախավորվել է են մեր ազգային արժեքները , ընտանիքը, բանակը, եկեղեցին, և մենք գտնում ենք, որ ազգային դիմագծի ջնջման հակառակ դաշտում  ազգային գաղափարները կրող, պահպանող  ուժերը քիչ են,  և այդ ամենը նպաստել է, որ կորցնենք մեր ազգային դիմադրողականությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր անդամ Տաթևիկ Բուջատյանը։ Վերջինիս խոսքով՝ տարիներ առաջ աբսուրդ կթվար հանգամանքը, որ Հայաստանը լուռ հետևում է, թե ինչպես է  թշնամին իր պետության տարածք է ներխուժել ու քիչ-քիչ առաջանում, իսկ այժմ ինքնապաշտպանական բնազդը կարծես թմրած է։

Ահա թե ինչու կուսակցության անդամները որոշել են այն անվանել «զարթոնք»: Բուջատյանն ասում է՝ իրենց նպատակը հայի արժահամակարգը պահպանելն է, և այդ նպատակի իրագործման համար տարբեր մասնագիտության տեր անձինք որոշել են համախմբվել և զբաղվել քաղաքականությամբ։

Կուսակցության հիմնադիր անդամներից Վրեժ Խաչիկյանն էլ ասաց, որ իրենց ցանկանում են ազգային արժեքների հենքի վրա կառուցել իրավական, ժողովրդավարական, սոցիալական ինքնիշխան պետություն։ Խաչիկյանը նշեց, թե արդեն մի քանի տարի է՝ հայ ընտանիքը թիրախավորվել է։

«Հայ մարդու համար  ընտանիքը սրբություն է, և, ես վստահ եմ, մեծամասնության համար, ընդունելի է կնոջ և տղամարդու միչև Աստծո կողմից տրված միությունը։ Եթե այս սրբությունը ոչնչացում ենք, որի համար հայ մարդը պատարստ էր կյանքը զոհելու, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը»,- ասաց Վրեժ Խաչիկյանը՝ նշելով, որ բազմաթիվ հարորդիներեր սահմանին զոհվել են՝ հանուն իրենց ընտանիքի  անվտանգության։

Կուսակցությունը իր գործունեության հիմքում ազգային, քրիստոնեական արժեքներն է դնում։ Մեր հարցին՝ եթե մի օր կուսակցությունն իշխանության գա, ի՞նչ առաջարկ կունենա Հայաստանի Հանարպետության՝ Քրիստոնեություն չդավանող աձանց համար, ինչպի՞սի դիրքորոշում  կունենա սեռական այլ կողմնորոշում և գենդերային ինքնություն ունեցող անձանց նկատմամբ, Վրեժ Խաչիկյանը պատասխանեց որ իրենց կուսակցությունը ընտրության հարցում որևէ սահամանփակում չի դնում և չի տեսնում։

«Յուրաքանչյուր անձ ունի ընտրության իրավունք՝ սկսած կրոնից  մինչև ընտանիք կազմելը, և մենք չպետք է խոչընդոտենք, սակայն այդ իրավունքը պետք է իրացվի չափահաս դառնալուց հետո»,- ասաց  Վրեժ Խաչիկյանը՝ հիշեցնելով, որ իրենց կուսակցության անդամների մեծ մեծամասնություն են կազմում փաստաբանները, որոնք իրավագիտակից անձինք են։

Տաթևիկ Բուջատյան էլ նշեց, որ իրենց խնդիրը ոչ թե խտրականություն դնելն է, այլ ազգային արժեքները պահպանելը։

«Պետությունը ոչ թե սահամանափակում ների, խտրականության ճանապարհով, այլ ազգային ծրագրերի, միջոցառումների ձևով պետք է խթանի, որպեսզի ազգային քրիստոնեական արժեքները դուրս չմղվեն պետությունից»,- ասաց Տաթևիկ Բուջատյանը։

Կուսակցության անդամները նշեցին, որ իրավական համայնքի ներկայացուցիչները, որոնք այժմ կուսակցություն են հիմնադրել, ամիսներ շարունակ փորձել են իրավական ճանապարհով բարձրաձայնել իրենց մտահոգող հարցերը, սակայն մինչև ներկայիս իշխանությունը չփոխվի, իրենց կողմից բարձրացված հարցերը, ինչպիսիք են սահմանային խնդիրները, գերիների վերադարձի և անվտանգության հետ կապված այլ հարցեր չեն լուծվելու, քանի որ երկրի ղեկավարն ադեկվատ չի արձագանքում ստեղծված իրավիճակին։

«Գերիների հարցը բացառապես իրավական և դիվանագիտական ճանապարհով, պետական մակարդակով պետք է բարձրացվի»,- ասաց Տաթևիկ Բուջատյանը։

Վրեժ Խաչիկյանն էլ կոչ արեց առաջին հերթին մերժել ներկա իշխանություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter