HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծկռտուք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հունիսի 9-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից 2021թ. հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ իրականացվել է քարոզարշավ, որի ընթացքում, Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Ղափանցյան 4 հասցեի մոտակայքում գտնվող զրուցարանում, մի քանի անձինք առերևույթ խոչընդոտել են նախընտրական քարոզչություն իրականացնելուն, ինչի հետևանքով զրուցարանում գտնվող և քարոզարշավ իրականացնող անձանց միջև սկսվել է վիճաբանություն, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:

Դեպքի առթիվ 09.06.2021թ. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննությունՁեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter