HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«5165» շարժումը այցելել է Արարատի մարզ

Նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը՝ հունիսի 10-ին, «5165» շարժումը այցելել է Արարատի մարզ։ Այս մասին հայտնում է շարժման լրատվական ծառայությունը։

Արարատ քաղաքի բնակիչներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետություն կերտելու իրենց տեսլականը, որից հետո շրջեցին նաև Ազատավան գյուղում։

Անհատական և ընդհանուր զրույցների ընթացքում Կարին Տոնոյանը կարևորել է հունիսի 20-ի ընտրություններին պարտադիր մասնակցությունը, քանի որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է. 

 «Մենք հիմա պետք է հրաժեշտ տանք նախկիններին, պետք է հիմա նոր, երիտասարդ, մաքուր, լավ կրթություն ստացած, արդարության բարձր զգացում ունեցող երիտասարդները գան և երկիրը փորձեն հանել ներկայիս վատ վիճակից: Նոր ձևավորվող ուժերի համար միշտ շատ դժվար է, քանի որ նրանց փորձում են գնել, պաշտոն առաջարկել, փոխել, փչացնել: Ես որոշեցի կանգնել «5165» շարժման առջևում, որպեսզի նման հարվածները փորձեմ ինձ վրա վերցնել, քանի որ այն, ինչ եղավ ինձ հետ ամենացավոտն էր, հիմա ինձ ցավեցնելը հեշտ չէ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter