HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն մերժել է Հակոբ Հակոբյանի դիմումը և ուժը կորցրած ճանաչել Բենիկ Համբարձումյանի գրանցումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Բենիկ Համբարձումյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը: 

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է թիվ 19 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի դիմումը: Նիստում մերժվել է Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներով (բողոքներով) վարչական վարույթների հարուցումը: 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում նշել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատած ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` ս.թ. ապրիլի 17-ին`  նախընտրական քարոզչության սկսվելուց հետո 10-րդ օրը, լրանում է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնելու վերջնաժամկետը, ինչպես նաև` վերգետնյա  եթերային  հեռարձակում  իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի եզրակացությունը հրապարակելու վերջնաժամկետը: 

ԿԸՀ մամլո ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter