Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանությունը հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Վիկտոր Ա.-ն: Վերջինս 2020 թ. օգոստոսի 12-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԲՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել