HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ Փաշինյանի` հոգևոր էլիտայի ներկայացուցիչները փորձել են կառավարությանը պարտադրել սեփական կամքը

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում քարոզարշավի ժամանակ քննադատական խոսքեր հնչեցրեց Հայ առաքելական եկեղեցու ղեկավար կազմի հասցեին:

«Վերջին տարիներին հոգևոր էլիտայի ներկայացուցիչները, խոսքը ղեկավար կազմի մասին է, ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ձախողմանը հասնելու համար: Մեզ էսօր ասում են, թե մենք փորձում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցու ավանդական արժեքները: Ո´չ, այդ արժեքները վարկաբեկում  են կոռումպացված հոգևորականները»,-պնդեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` եկեղեցում կան բազմաթիվ պարկեշտ ու նվիրյալ հոգևորականներ, սակայն, ըստ նրա, խայատառակություն է այն, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդի մասնակցությամբ ձայնգրություն է հրապարակվում, որն ամբողջությամբ դեմ է քրիստոնեական արժեքներին (նկատի ունի Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին. հեղ.):

«Ո՞վ է ավելի շատ վարկաբեկում, կոռուպցիայի մեջ ներգրավված հոգևորականները, թե՞ էն մարդիկ, ովքեր ուզում են, որ եկեղեցին իրենց քննադատությամբ լինի մեր հոգիների, մեր սրտերի ու մեր մտքերի առաջնորդը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը պնդեց` նման հոգևորականներին չի պատասխանելու, իր պատասխանը աստվածշնչյան է, ինչից հետո նա կարդաց 55-րդ սաղմոսը:

Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի վեցերորդ օրն է, Փաշինյանը քարոզարշավը սկսել էր հունիսի 7-ին Արմավիրի մարզից, հունիսի 8-ին Արագածոտնի մարզում էր, հունիսի 9-ին` Շիրակի մարզում, հունիսի 10-ին` Լոռու մարզում, երեկ` Տավուշում, այսօր ամբողջ օրը կլինի Գեղարքունիքում, երեկոյան հանրահավաք է սպասվում Գավառում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter